Փոլ Սքոուլզի կարիերայի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղից կարծես շատ կարևոր դետալ անհետացավ: Առայժմ թիմում չկա ֆուտբոլիստ, ով իր խաղով կփակի ստեղծված բացը:
«Յունայթեդ» տեղափոխությունից հետո Ռոնալդուն հարցազրույցներից մեկում նշել էր. «Մարզման ժամանակ հնարքներ էի ցուցադրում: Սքոուլզին հարցրի՝ կարո՞ղ է արդյոք կրկնել:
Նա վերցրեց գնդակը և հարվածեց մոտ 60 մետր հեռավորության վրա գտնվող ծառին ու խնդրեց կրկնել հարվածը: Այդ ժամանակ հասկացա նրա մեծությունը»:
Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ ընդգրկված են ֆանտաստիկ փոխանցումներ՝ անգլիացի կիսապաշտպանի կատարմամբ:









































