Հեռուստացույց արտադրող Sharp Corp. ճապոնական ընկերությունը, որի բաժնետոմսերի գինը վատագույն դինամիկա է արձանագրում Ճապոնիայի ֆոնդային բորսայում, հայտարարել է իր գոյության հարցում «ռեալ մտավախությունների» մասին, քանի որ ռեկորդային տարեկան կորուստ է կանխատեսում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
2012 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվում է մարտի 31-ին, մաքուր կորուստը ներկայումս կանխատեսվում է 450 մլրդ իեն ($5,6 մլրդ) այն դեպքում, երբ ընկերությունը կարծում էր, թե այդ ցուցանիշը չի անցնի 250 մլրդ իենից: Վերլուծաբանները ենթադրում են, որ կորուստը կկազմի միջինը 296 մլրդ իեն:
Sharp-ը, ինչպես նաև Panasonic Corp.-ը և Sony Corp.-ը, միլիարդների կորուստ են կանխատեսում՝ դանդաղ տնտեսական աճի և շուկայում մրցակցության մեծացման պատճառով:
LCD-ն կհեռացնի 10 000 աշխատակցի, որպեսզի 100 մլրդ իեն խնայի:
Sharp-ը ծրագրում է հեռացնել 5 000 աշխատակցի: