Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ Վանդեր Լաանը հայտարարել է, որ օտարերկրացի զբոսաշրջիկներին չի կարելի արգելել քաղաքի հայտնի coffeeshop-երից մարիխուանա գնել և ծխել։ Այս մասին հայտնում է BBC News-ը:
Նրա խոսքերով` եթե կառավարությունն այս հարցում արգելք դնի, Ամստերդամը, որը Եվրոպայի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից է, շատ կտուժի։
Քաղաքապետն ասել է, որ ամեն տարի Ամստերդամ այցելող 4,5 մլն զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը հետաքրքրված է բացահայտ մարիխուանա ծխելու հնարավորությամբ: Այսպիսով նա հակադրվել է երկրի կառավարությանը, որը մտադիր է 2013-ից արգելել մարիխուանայի վաճառքն օտարերկրացիներին:
Քաղաքապետին սատարել են Ամստերդամի հարյուրավոր coffeeshop-երի տերերը, որոնք հայտարարել են, որ օտրաերկրացիներն իրենց հաճախորդների 90 տոկոսն են կազմում:








































