Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

2017-ին ՀՀԿ-ին ավելի դժվար է լինելու հաղթել․ «Ժառանգություն»-ը արտահերթ ընտրությունների է ձգտելու

«Նոր կառավարության կազմը մեզ չի կարող բավարարել: Միանշանակ է մեզ համար, որ այս կառավարությունը որևէ դրական աշխատանք չի կարող իրականացնել, որովհետև կա նրանց նախկին փորձը տարբեր համակարգերում իրականացրած գործունեություններում»,- «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն ընդգծեց նաև, որ անգամ կառավարության ծրագրին չպետք է սպասել:

«Ես այն կարծիքին եմ, որ ծրագիրը կարևոր է այն դեպքում, երբ մարդիկ ծրագրի ամեն կետի համար պատասխանատվություն են կրում, և ծրագիրն իսկապես գործունեության առանցքն է լինում։ Օրինակ, մինչև հիմա գործունեության առանցքը եղել է՝ ինչպես պետք է ընտրությունները կեղծեն, բյուջեն ինչ ծավալով պետք է թալանել, բիզնեսին ովքեր պետք է հովանավորներ կանգնեն, ուստիև այդ ծրագրին ես ուշադրություն չեմ դարձնում»:

Մարտիրոսյանն այն համոզմունքն ունի, որ նույնիսկ եթե ոսկետառ նախադասություններ կազմվեն, միևնույն է, իրենք գիտեն, թե իրականում ինչ է լինելու:

«Կառավարությունում այն անձինք են, որոնք այս տարիների ընթացքում շատ բացասական քայլեր են արել, որևէ նորություն ես չեմ սպասում:

Հովիկ Աբրահամյանը հայտնի է որպես Հայաստանում ընտրությունները կեղծելու ամենամեծ կազմակերպիչ, հանրությունը դրա մասին տեղյակ է, առաջին անգամ իր այդ մեծ կազմակերպչական ջիղին 2007 թվականին եմ առնչվել:

Ինքն, ըստ էության, իր հարստությունը կարողացե է կուտակել այն ժամանակահատվածում, երբ եղել է գործադիր իշխանությունում բարձր պաշտոնների»:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ ծայրահեղ դեպքում կառավարության մեջ մեկ կամ երկու նախարար կարող են օլիգարխ լինել, բայց այս կառավարությունը օլիգարխների կառավարություն է:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք «Ժառանգություն»-ն անելու է ամեն ինչ արտահերթ ընտրությունների հասնելու համար, թե՞ ԲՀԿ առաջնորդի հայտարարության համահունչ կսպասեն հերթական համապետական ընտրություններին և կշրջանցեն Մելիք-Ադամյան փողոցը:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Մարտիրոսյանն ասաց․ «Արտահերթի նախադրյալներ և պահանջներ կան այսօր, դրա լավագույն օրինակը նախագահական նախորդ ընտրություններն էին, երբ իշխանությանը չմնաց այլ բան անելու, քան բառի բուն իմաստով գիշերը ձայնագողությամբ զբաղվել:

Ամբողջ խնդիրն այն է՝ արդո՞ք այդ նախադրյալներն ու գործընթացները իրար հետ կհամընկնեն:

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահի երեկվա ասածին, ես ուղիղ խոսք չեմ լսել, որ ասել է՝ արտահերթ գործընթաց հնարավոր չէ. դա մեկնաբանման խնդիր է: Նա ասել է, որ հաջորդ իշխանությունը Մելիք-Ադամյանով չէ որ անցնելու է»:

Նա հավելեց, որ «Ժառանգություն»-֊ը միշտ դրել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարց․ «Մենք պատրաստ ենք շարունակել պայքարը համակարգային փոփոխությունների համար: Եթե որևէ մեկը հույս ունի, որ 2017-ին կարող է ՀՀԿ-ն հաղթել՝ այդպես չէ, այդ ժամանակ ավելի նվազ բնակչության երկրում ավելի հեշտ ղեկավարվող անձանցով ավելի հեշտ է կեղծելու ընտրությունները»:

 

Մանրամասները՝ մեր տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում