Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն մեկնաբանել է անգլիական մամուլում տարածված այն տեղեկությունները, որոնց համաձայն թիմի հարձակվող Դանիել Սթարիջը մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն:
«Ինձ հարցեր են հղում ինչ-որ ասեկոսեների մասին, բայց ես ուրախ եմ, որ նա մեր թիմի մասնիկն է: Լիգայի գավաթի խաղարկությունում Սթարիջը գոլ խփեց «Յունայթեդ»-ին ու էլի մի քանի շանսեր ուներ:
Դանիելը «Չելսի»-ի հարձակվողն է, ու ինչքանով որ ես տեղյակ եմ, նա կմնա թիմում»,- հայտարարել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Սթարիջը ցանկանում է լքել ակումբը, քանի որ շատ խաղաժամանակ չի ստանում:





































