Սառա Ջեսիքա Փարքերը նկարահանվելու է Թոմ Վոնի Mixtape երաժշտական կոմեդիայում: Այս մասին հաղորդում է Deadline կայքը:
Ֆիլմը պատմելու է մի աղջկա մասին, ում մայրը մահանալուց առաջ նրա համար թողնում է երգերի ձայնասկավառակ: Հերոսուհին պատահմամբ ոչնչացնում է ձայնասկավառակը, որից հետո փորձում է հիշել դրանում տեղ գտած երգերը:
Փարքերը խաղալու է գլխավոր հերոսուհու մորաքրոջ դերը: Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 2013թ. փետրվարին:
Հիշեցնենք, որ Սառա Ջեսիքա Փարքերը մեծ հեղինակություն է ձեռք բերել «Սեքսը մեծ քաղաքում» սերիալում նկարահանվելու շնորհիվ:










































