ՊՍԺ-ի նախագահ Նասըր Ալ-Խելաիֆին հերքել է այն լուրերը, թե իրենք հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, հայտնում է Eurosport-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հայտնել էր, որ ՊՍԺ-ն պատրաստվում է առաջարկ ներկայացնել Ռոնալդուի համար, որը կազմելու էր 100 մլն եվրո:
Այնուամենայնիվ, ֆրանսիական թիմի նախագահը հասկացրել է, որ այս լուրերը ոչ այլ ինչ են, քան կեղծիք:
«Քրիշտիանու Ռոնալդուն ֆանտաստիկ խաղացող է, բայց նա պայմանագիր ունի «Ռեալ»-ի հետ: Մադրիդյան թիմի հետ ոչ մի բանակցություն չենք վարել», – Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Նշենք, որ Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ գործում է մինչև 2015 թվականի ամառ:










































