«Սպարտակ»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Մարկոս Ռոխոն, ով ներկայումս հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգ»-ի կազմում, կարող է ազատազրկվել` 1-6 ամիս ժամկետով:
22-ամյա ֆուտբոլիստը կարող է բանտում հայտնվել 2010 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ոստիկանության տեղեկությունների համաձայն` Ռոխոն շշով հարվածել է իր բարեկամների հարևանի գլխին, ով լուրջ վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Ռոխոն Մոսկվայի «Սպարտակ» է տեղափոխվել արգենտինական «Էստուդիանտես»-ից` 2010 թվականին: Ֆուտբոլիստի ծառայություններով էին հետաքրքրված նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն, «Պալերմո»-ն, «Բենֆիկա»-ն, ՊՍՎ-ն, «Վալենսիա»-ն, «Նապոլի»-ն:









































