«Սենդի» փոթորիկն «օգնել է» ամերիկյան Քոննեքթիկուտ նահանգի Նյու Հեիվեն քաղաքում մոտ 200 տարի առաջ թաղված կնոջ մարմին հայտնաբերել:
Տեղացի պատմաբանները հայտնել են, որ նախկինում վայրը, որտեղ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել, գերեզմանոց է եղել, որտեղ մոտ 5-10 000 մարդ է թաղվել:
Մնացորդները գտնվել են տեղահան եղած Աբրահամ Լինկոլնի անունով «Լինկոլնի կաղնի» կոչվող ծառի տեղում:
Հնագետները ենթադրում են, որ նա մահացել է ծաղկախտից կամ տենդից և թաղվել է 1799-ից 1821-ն ընկած ժամանակահատվածում:
Փորձագետները կարծում են, որ մնացորդները պատկանում են ոչ միայն մեկ, այլև ևս 2 կամ 3 կնոջ:









































