Ընթացիկ տարում միայն մեկ ճապոնացի է հայտ ներկայացրել պրոֆեսիոնալ սումոիստի կոչում ստանալու նպատակով քննություն հանձնելու համար:
Դա պատմական բացարձակ ռեկորդ է` սկսած 1958 թվականից, երբ ստեղծվել է Խոնբասեի 6 մրցաշարերից բաղկացած համակարգը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նմանատիպ հայտ են ներկայացրել 55 ճապոնացի:
Վերլուծաբանների կարծիքով` ճապոնական ավանդական մարզաձևը կորցնում է իր տարածումը մի շարք խոշոր սկանդալների պատճառով: 2010 թվականին, օրինակ, լրատվամիջոցները գրել էին պայմանավորված խաղերի կազմակերպման մասին: Այնուհետև ոգելից խմիչքների ազդեցության տակ կռիվ հրահրելու պատճառով սպորտը ստիպված էր լքել այդ պահի ամենահզոր մարզիկներից մեկը` մոնղոլ Եկոդզունա Ասասերյուն:







































