Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ալկոյանո»-ի դեմ խաղից հետո խոսել է հանդիպման մասին:
«Ուզում եմ հնարավորինս մեծացնել շփումն առաջին թիմի ու ակադեմիայի միջև: Նաչոն լավ ֆուտբոլիստ է, որը լավ է հանդես գալիս ձախ եզրում, բայց կենտրոնում չենք կարող ապավինել նրան: Նա լավ ապագա ունի ու կարող է խաղալ որպես ձախեզրային պաշտպան: Ինձ այնպիսի ֆուտբոլիստներ են պետք, որ հանդես կգան «Ռեալ»-ում իրենց ամբողջ կյանքը:
Ինչ վերաբերում է գավաթին, ապա ես այստեղ եմ հենց դրա համար»,- ասել է Մոուրինյոն:







































