Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է հետագա միջոցառումներ ձեռնարկել իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին մայիսի 6-ին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ մամլո ասուլիսի ժամանակ, գրում է Interfax-ը:
«Եթե անհրաժեշտ լինի, մենք անհապաղ լրացուցիչ քայլեր կձեռնարկենք` մեր դաշնակիցների արդյունավետ պաշտպանության և անվտանգության համար»,- նշել է նա:
Նրա կարծիքով` դաշնակիցների արդյունավետ պաշտպանությունը և անվտանգությունը ՆԱՏՕ-ի համար մեկ գերխնդիրն է:








































