Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կոտդիվուարցի ֆուտբոլիստ Կոլո Տուրեն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում:
Ֆուտբոլիստը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ ինքը ցանկանում է հանդես գալ Ֆրանսիայում, քանի որ այնտեղի ֆուտբոլն օր օրի զարգանում է:
«Ինչո՞ւ Ֆրանսիա. այնտեղ կան այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Պարի Սեն Ժերմեն»-ն ու «Լիլ»-ը: Եվ, այոˊ, ինքը՝ լիգան, օր օրի զարգանում է այնտեղ: Մեծ հաճույքով հանդես կգայի Ֆրանսիայում»,- ասել է Տուրեն:









































