Aravot.am-ի փոխանցմամբ՝ Գորիսում արդեն առաջադրվել է համայնքի ղեկավարի երկու թեկնածու: Ինչպես փոխանցել են Սյունիքի մարզի թիվ 37 ԸԸՀ-ից՝ մայիսի 5-ին որպես Գորիսի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել երիտասարդ գործարար, ռադիոէլեկտրոտեխնիկական սարքերի արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը և Գորիս քաղաքի ավագանու երիտասարդ անդամ, անկուսակցական, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը:
Գորիսի գործող քաղաքապետն առայժմ չի առաջադրել իր թեկնածությունը, թեև ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում ցանկություն էր հայտնել հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը և պայքարել քաղաքապետի պաշտոնի համար:
Մանրամասները՝ Aravot.am-ում