«Մանչեսթեր Յունայթեդ»-ը բանակցություններ է վարում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ` վերջինիս կիսապաշտպան Մարկո Ռոյսի հավանական տեղափոխության վերաբերյալ:
Անգլիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը զգուշացրել է գերմանական ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Խաղացողը դեմ չէ փոխելու ակումբային գրանցումը:
Bild-ի տեղեկությունների համաձայն` հավանական գործարքի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո:










































