ՈՒԵՖԱ-ն սահմանել է «Մանչեսթեր Սիթի»-ի պատիժը` ֆինանսական fair play-ի կանոնները խախտելու առնչությամբ, հաղորդում է The Guardian-ը: Անգլիական ակումբը պետք է վճարի 50 մլն ֆունտ ստեռլինգ տուգանք:
Սակայն, «քաղաքայիններ»-ը համաձայն չեն ՈՒԵՖԱ-ի այսպիսի վճռի հետ: «Մանչեսթեր Սիթի»-ին ավելի վաղ լրացուցիչ ժամանակ էր հատկացվել` փաստաթղթեր պատրաստելու համար, որոնցով կբացատրվեր ակումբի տնտեսական իրավիճակը, սակայն եվրոպական ֆուտբոլային կազմակերպությունը դրանցում որևէ նոր բան չի տեսել և որոշել է անփոփոխ թողնել իր որոշումը:
Բացի այդ, ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ սահմանափակ գումարով կարող է գործարքներ իրականացնել:
Պատիժը դեռևս ուժի մեջ չի մտել: Անգլիական ակումբն այն մեղմացնելու ևս մեկ փորձ է պատրաստվում կատարել:







































