Երեկ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլ» – «Սուոնսի» հանդիպմանը մասնակցեց նաև «մերսիսայդցիներ»-ի կիսապաշտպան Ջո Քոուլը, որի ելույթից դժգոհ են անգլիական թիմի երկրպագուները:
Ֆուտբոլիստը, որն ամռանն է «Լիլ»-ից վերադարձել, շաբաթական մոտ 100 հազար ֆունտ աշխատավարձ է ստանում, սակայն հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս: Երեկ այդ բացառիկ հնարավորություններից մեկն ընձեռվեց Քոուլին, սակայն նա չկարողացավ օգտագործել այն ու առաջին կեսից հետո փոխարինվեց:
«Լիվերպուլ»-ի երկրպագուները Twitter-ում մի գործընթաց են սկսել՝ առաջարկելով Ջո Քոուլին փոխել սուպերմարկետի ձեռնասայլակով: Նրանք ստացել են նաև մի շարք երկրպագուների աջակցությունն այս հարցում:






































