Ճապոնիայում հատուկ սարք է մշակվել, որը միանգամից և մեծ ճշգրտությամբ կարող է ուղևորների մոտ հայտնաբերել պայթուցիկի միկրոսկոպիկ հետքեր: Սարքավորումը ստեղծվել է Hitachi ընկերության մասնագետների, Յամանսա համալսարանի և մի շարք այլ գիտական կենտրոնների կողմից,- հաղորդում է տեղի մամուլը:
Սարքավորումը վայրէջքի կտրոնի տեղադրման պահին օդի շիթով ստուգում է ուղևորների ձեռքերը: Այնուհետև, օդը դադարում է և վերածվում փոքրիկ տորնադոյի: Այդ կերպ հավաքված միկրոտարրերը հավաքվում են սարքավորման կենտրոնում և վայրկենապես վերլուծության են ենթարկվում մոլեկուլային մակարդակով:
Գործընթացը, ինչպես հաղորդվում է, զբաղեցնում է ընդամենը մի քանի վայրկյան: Սարքավորումը մեկ ժամվա ընթացքում ստուգում է մոտ 1200 մարդու:
Սարքավորման ստեղծողները պնդում են, որ անալիզի վստահելիությունը հասնում է 99%-ի: Սարքավորման գործընթացն ուղղված է ժամանակակից պայթուցիկի ճանաչմանը, քանի որ դրանք շատ դժվար է դրանք ձեռքից լվանալ:
Գիտնականները արդեն պատրաստվում են սարքը փորձարկել Ճապոնիայի օդանավակայաններում:






































