Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Լուիս Էնրիկեն, ով գլխավորում է «Սելտա»-ն, արդեն ընտրում է «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում իր օգնականներին:
Նրա օգնականներից մեկը լինելու է Ռոբերտ Մորենոն, ում հետ Էնրիկեն աշխատել է 1 տարի: Նրանք միասին աշխատել են «Բարսելոնա»-ում ու «Ռոմա»-ում: Հիմա նրանք միասին աշխատում են «Սելտա»-ում:
Հավելենք, որ «Բարսելոնա»-ի ղեկավարները դժգոհ են Խերարդո Մարտինոյի աշխատանքից ու ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր են դադարեցնել համագործակցությունը նրա հետ:









































