Հարավային Կորեայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրին ուղղված շնորհավորանքը: Դատարանը նման որոշում է կայացրել տեղի գործարարի գործով, որը շնորհավորանք էր հղել ԿԺԴՀ ղեկավարին ծննդյան օրվա կապակցությամբ, որում գովերգել է կոմունիստական ռեժիմը և կուսակցությանը կոչ է արել շարունակել ներկայիս քաղաքականությունը: Գերագույն դատարանը դա համարել է սպառնալիք ազգային անվտանգությանը:
Գործարարի դեմ առաջին մեղադրանքները ներկայացվել էին 2009 թ.: Դատապարտյալն աշխատում էր Ինդոնեզիայում Փխենյանի կողմից ֆինանսավորվող ձկնորսական առևտրային ընկերությունում: Ինչպես պարզվել է, գործարարը մի քանի անգամ հանդիպել է ԿԺԴԳ գործակալի հետ և նրան տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կորեայի մասին, ինչպես նաև շնորհավորանք է ուղարկել Կին Չեն Իրին:
Դրանից հետո դատարանը գործարարին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման՝ երեք տարի հետաձգմամբ հյուսիսկորեացի գործակալին տեղեկատվություն տրամադրելու մեղադրանքով, իսկ շնորհավորանքով նամակը դատարանը համարել էր «հասարակ ձևականություն»:
Այժմ դատավորները հայտարարել են, որ նման նամակն էական վտանգ է ներկայացնում Հարավային Կորեայի գոյության, դրա անվտանգության և ժողովրդավարության համար:
Հայտնի չէ՝ արդյոք կվերանայվի՞ գործարարի գործը, թե՞ նա կենթարկվի ազատազրկման:







































