ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ռուսաստանը դաշինքի գործընկերոջից վերածվում է նրա հակառակորդին, քանի որ Ուկրաինայի դրությունը ավելի ու ավելի անհանգստություն է առաջացնում: Այս մասին գրում է BBC-ն:
Ռասմուսենը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մեծացնել ռազմական բյուջեները, որոնք շատ պետություններում վերջին տարիների ընթացքում նվազել են 40 տոկոսով:








































