Sony ճապոնական ընկերությունը նոր սերնդի կոմպակտ ձայներիզներ է հայտնաբերել, որոնք կարող են մինչև 185 տերաբայթ տվյալներ պահպանել: Նոր ձայներիզի տարողունակությունը 3.7 անգամ շատ է, քան Blueray ձայնասկավառակինը: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Sony-ի այս մշակումն առաջին հերթին այն կազմակերպությունների համար է, որոնք պետք է մեծ ծավալով տվյալներ պահպանեն:
Ընկերությունում հայտարարել են, որ կշարունակեն աշխատել նոր տեխնոլոգիայի ուղղությամբ: Ֆիրման ծրագրում է ապագայում ձայնագրության ծավալն էլ ավելի մեծացնել:











































