Մադրիդում Հելոուինի տոնակատարությունների ժամանակ երեք աղջիկ մահացել է կարդիո-շնչառական կոլապսի պատճառով (սրտային և շնչառական սուր անբավարարություն): Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ հղում անելով Շտապօգնության ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է՝ դա կարող է տեղի ունեցած լինել թթվածնի անբավարարության պատճառով, քանի որ ակումբում, որտեղ աղջիկները նշել են տոնը, մեծ թվով մարդիկ են կուտակված եղել:
Երկու աղջիկները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, մյուսը՝ բուժհաստատություն հասնելուն պես: Եվս երկու աղջիկներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:






































