«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին գոհ է մնացել իր թիմի ցուցադրած խաղից` Իտալիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում կայացած «Ատալանտա»-ի դեմ հանդիպմանը, որն ավարտվել է Բերգամոյի թիմի` 1:0 հաշվով հաղթանակով:
«Զարմանալի երեկո էր: Ամբողջ խաղի ընթացքում բազմաթիվ գոլային պահեր ուեցանք: Կարելի էր գրեթե 7 գոլ խփել, սակայն գնդակը չէր հայտնվում դարպասում: Իսկ հակառակորդն ընդամենը 1 անգամ հասավ մեր դարպասին և գոլ հեղինակեց: Նման երևույթ լինում է ֆուտբոլում:
Գոհ եմ «Նապոլի»-ի խաղից: Սակայն այս հանդիպումից մեր օգտին միավորներ չգրանցեցինք»,- նշել է մասնագետը:









































