ԱՄՆ-ը անհանգստացած է՝ կապված Բահրեյնում հանրահավաքներն ու բողոքի այլ ակցիաներն արգելելու որոշման հետ: Համապատասխան հայտարարություն, ինչպես հայտնում է RBC-ն, արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Միացյալ Նահանգները խոր անհանգստություն է արտահայտում՝ կապված այն բանի հետ, որ Բահրեյնի կառավարությունը որոշում է կայացրել արգելել ցանկացած բնույթի հրապարակային հավաքներ, ու հիշեցնեում է, որ հավաքների ազատությունը, մասնակցությունը կազմակերպություններին ու սեփական տեսակետն արտահայտելը հանդիսանում են մարդու իրավունքների անբաժան մաս,- հայտարարել է Թոները,- մենք կոչ ենք անում Բահրեյնի կառավարությանը սկսել աշխատել բողոքի ցույցեր անող կազմակերպությունների ղեկավարների հետ ու գտնել ակցիաների անցկացման խաղաղ ու օրինական եղանակ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին մերձավորարևելյան երկրի իշախանությունները «անվտանգության նկատառումներից ելնելով» օրենքից դուրս էին հայտարարել քաղաքացիական ցանկացած ակցիա:
Դրա համար պատճառ դարձավ ցուցարարների ու իրավապահների բախումը, որի ընթացքում մի քանի ոստիկան ստացել էին ծանր վնասվածքներ:








































