Նիգերիայի հյուսիսում` Քիբարու գյուղում, գողերի հարձակման հետևանքով զոհվել է 20 մարդ: Այս կերպ, այդ գյուղի բնակչության մեծ մասը սպանված է,- հաղորդում է Associated Press-ը` հղում անելով տարածաշրջանային իշխանություններին:
Հաղորդվում է, որ գրոհայինները ներխուժել են գյուղ մինչ արևածագ և սկսել են գնդակահարել տեղի բնակիչներին: Նշվում է , որ հարձակման պատճառը գողությունն է:
Ոստիկանության ներկայացուցիչները հաղորդում են, որ դա առաջին նմանատիպ դեպքը չէ այս շրջանում: Նահանգում մի հանցավոր խումբ է գործում, որը պատրաստ է սպանության գնալ, միայն թե շատ գողոն հավաքի։











































