Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 10-րդ տուրում Թուրինի «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց «Բոլոնիա»-ին:
Դաշտի տերերի կազմում հաղթական գոլը հանդիպման վերջին վայրկյաններին խփեց Պոլ Պոգբան:
«Յուվենթուս» – «Բոլոնիա»` 2:1
1:0 Քուալյարելա (54′), 1:1 Տաիդեր (71′), 2:1 Պոգբա (90+2′)






































