Ինչպես չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Վաշինգտոնը հուսով է, որ հաջորդ շաբաթ սիրիական ընդդիմության հետ կայանալիք բանակցությունների արդյունքում կձևավորվի ապստամբների նոր ղեկավարություն, որը «կներակայացնի երկրում պայքարող և զոհվող մարդկանց»:
Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կերաշխավորի այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք Դոհայի բանակցություններից հետո պետք է լայնորեն ներկայացված լինեն ընդդիմության նոր համակարգում:
Նրա խոսքերով՝ Սիրիական ազգային խորհուրդը, որը հիմնականում բաղկացած է արտաքսվածներից, այլևս չի կարող համարվել ընդդիմության ղեկավարություն, սակայն նախկինի պես կարող է խաղալ իր դերը:
Չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, Քլինթոնը հայտարարել է, որ կրկին վերամիավորված սիրիական ընդդիմությունը «պետք է հրապարակայնորեն» դիմադրի իսլամիստ-ծայրահեղականների՝ Ասադի դեմ հեղափոխության առաջատարի տեղը գրավելու փորձերին:











































