Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով

Վանաձորցի կինն ամուսնու ահից ոստիկանների ուղեկցությամբ է շրջում

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Լևոն Աղաբեկյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ընտանեկան ձգձգվող անհաշտության այս գործը հաշտությամբ էր ավարտվել:

Քրեական գործի վարույթի կարճման որոշումը լուսաբանելիս ամբաստանյալ և տուժող ամուսինների անունները փոխված էի ներկայացրել, որպեսզի հանդարտված կրքերը նորից չբորբոքվեն:

Սակայն կրքերը անկախ ամեն ինչից բորբոքվել են այն աստիճանի, որ արդեն անիմաստ է դարձել մարդկանց անունները փոխված ներկայացնելը:

Լևոն Աղաբեկյանը մեղադրվել է կնոջ՝ Սիրանուշի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար:

Վերջին տարիներին ալկոհոլի չարաշահումը 57-ամյա Լևոն Աղաբեկյանին դարձրել էր ընտանեկան բռնարար:

Լևոնն ու Սիրանուշը 38 տարվա ամուսիններ են, չորս երեխա ունեն: Երկու աղջիկներն ամուսնացած են: 18-ամյա տղան և ի ծնե հաշմանդամ 38-ամյա աղջիկը հիմա ապրում են մոր հետ:

Լևոնը, չարաշահելով ալկոհոլը, շարունակ վիճաբանել է կնոջ հետ, վիրավորել ու ծեծի ենթարկել նրան:

Հիվանդ աղջիկը խուսափել է հոր հետ համատեղ ապրելուց, բնակվել է մորաքրոջ կամ տատիկի տանը:

2013 թվականի սեպտեմբերի 21-ին Սիրանուշը ստիպված է եղել դստեր և որդու հետ հեռանալ տնից, ժամանակավորապես օթևանել քրոջ տանը:

Լևոնը կնոջից պահանջել է, որ վերադառնան:

Ըստ դատական ակտի գեղարվեստական ձևակերպման՝ կինը, «աննկուն մնալով իր որոշման մեջ», մերժել է ամուսնու առաջարկները:

2013 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 19-ի սահմաններում Լևոնը ալկոհոլ օգտագործած վիճակում Վանաձորի Թումանյան հրապարակում հանդիպել է Սիրանուշին, պահանջել է, որ տուն վերադառնան, բայց կինը մերժել է:

Լևոնը զայրացել է, «Երեք խոզուկներ» խորտկարանի հարակից տարածքում բռնել է կնոջ թևից, իր մոտ եղած դանակով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է կնոջ ձախ հարականջային շրջանին ու ձախ ուսին՝ նրա առողջությանը պատճառելով տևական քայքայումով միջին աստիճանի վնաս:

Սիրանուշը դիմել է փախուստի, իսկ Լևոնն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:

Նրան վերջին հաշվով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով:

Ըստ Սիրանուշի դատաքննական ցուցմունքի՝ ինքն ամուսնուն առաջարկել է ալկոհոլամոլությունից բուժում ստանալ, բայց ամուսինը չի համաձայնել:

Դատարանում կինն ասել է, որ եթե չփախչեր, հնարավոր է, որ Լևոնը երրորդ հարվածն էլ հասցներ: Բայց երբ փախել է, ամուսինը չի հետապնդել, շրջվել ու գնացել է հակառակ ուղղությամբ:

Լևոնը վիճաբանությունների ժամանակ կնոջն ասել է, որ եթե անգամ իրենք ամուսնալուծվեն, թույլ չի տալու, որ կինը «ազատությունը վայելի»:

Ընդհանուր իրավասության դատարանում 2013 թվականի դեկտեմբերի 10-ի նիստի ժամանակ Սիրանուշը հանկարծ հայտարարել է, թե ամուսնուն մեկ անգամ ևս ներում է, ցանկանում է, որ քրեական գործի վարույթը կարճվի, Լևոնը չենթարկվի քրեական պատասխանատվության:

Ընտանիքը վերականգնել կինը չէր ցանկանում, նրա միակ պայմանն այն էր, որ ամուսինն այլևս չանհանգստացնի իրենց: Կինը դատարանում ասել է, թե որոշումն ընդունել է կամովին՝ երեխաների հետ խորհրդակցելով:

Ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, խոստացել այլևս չանհանգստացնել կնոջը, խաղաղ ամուսնալուծվել ու մեկնել մոր հետ բնակվելու: Նա շնորհակալություն է հայտնել կնոջը՝ մեծահոգաբար իրեն ներելու համար:

Դատավարության կողմերի համար անսպասելի է եղել տուժող կնոջ ներողամտությունը և ամբաստանյալի հետ հաշտվելը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Մարտիրոսյանն առարկել է տուժողի հետ հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու, ամբաստանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ:

Մեղադրողը նշել է, թե տուժող կինը ողջ նախաքննության և դատաքննության մի մասի ընթացքում չի հաշտվել ամբաստանյալի հետ, խնդրել է նրան ենթարկել քրեական պատասխանատվության, սակայն անսպասելիորեն ու ոչ համոզիչ կերպով որոշել է հաշտվել է ամբաստանյալի հետ:

Մեղադրողը դատարանին կոչ է արել գործը քննել ոչ՝ որպես մասնավոր մեղադրանքի, այլ որպես հանրային մեղադրանքի գործ, ու վարույթը չկարճել, ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնել տուժողի հետ հաշտության հիմքով:

Սակայն ընդհանուր իրավասության դատարանը, կողմերին լսելով, որոշել է հաշտության հիմքով կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել ամբաստանյալի քրեական հետապնդումը:

Սիրանուշի հարկի ներքո խաղաղություն չի տիրել դատարանի հաշտավարտ որոշումից հետո:

Լևոնը շարունակել է անհանգստացնել կնոջը: Իսկ 2014 թվականի հունվարի 2-ին նա մուճով ջարդել է բնակարանի դռան փականը, հրկիզել է հագուստները, ջարդել տան գույքը: Հրկիզման և ջարդուփշուր անելու եղանակով գույքի ոչնչացման համար Լևոն Աղաբեկյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, որովհետև նա այդ բնակարանատերերից մեկն էր, ինքն իրավունք ուներ իր բաժին գույքի հետ վարվել՝ ինչպես խելքին կփչի:

Իրեն արդեն բոլորովին անպատժելի համարելով կամ թքած ունենալով դատուդատաստանի վրա՝ Լևոնը շարունակել է կնոջ հետապնդումները:

Քանի որ հրկիզված բնակարանում ապրելն անհնար է, ըստ Սիրանուշի, նա երեխաների հետ նորից բնակվում է քրոջ տանը:

Միևնույն ժամանակ ամուսնու բռնությունների զոհ այս կինը դիմել է «Հասարակություն առանց բռնությունների» հասարակական կազմակերպության աջակցությանը:

Կազմակերպությունը կնոջն ապահովել է փաստաբանական ծառայությամբ:

Տուժող կնոջ ներկայացուցիչը, ինչպես նաև մեղադրող Մարտիրոսյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու, Լևոն Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են բերել՝ խնդրելով որոշումը բեկանել, գործը վերստին ուղարկել նույն ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված դատական նիստերը մի քանի անգամ հետաձգվեցին ամբաստանյալ Լևոն Աղաբեկյանի չներկայանալու պատճառով:

Ի վերջո, դատական երկրորդ ատյանը որոշում կայացրեց Աղաբեկյանին բերման ենթարկելու վերաբերյալ: Որոշումը ոստիկանության կողմից այդպես էլ չկատարվեց:

Այսօրվա դատական նիստին Լևոն Աղաբեկյանը բերման չէր ենթարկվել ու նորից բացակայում էր:

Մեղադրող Մարտիրոսյանը հայտնեց, թե Վանաձորի Տարոն թաղամասի ոստիկանության պետի հետ բանավոր զրույցի ժամանակ իրեն հայտնել են, թե Լևոն Աղաբեկյանը Վանաձորում չէ, նրան գտնել չեն կարողանում:

Մինչդեռ տուժող Սիրանուշ Աղաբեկյանը անմիջապես հայտնեց, թե ապրիլի 1-ին ամուսնու հարազատներից տեղեկացել է, որ Լևոնը խմած եկել է Վանաձոր ու սպառնացել է վնասել երեքին էլ՝ կնոջն ու երկու չափահաս երեխաներին: Ասել է՝ միևնույնն է՝ նստելու եմ, ավելի լավ է՝ իմ ուզածին հասնեմ: Ուզածն էլ, ըստ տուժող կնոջ, իրենց վնաս տալն է:

Սիրանուշը դիմել է ոստիկանություն, հաղորդում է տվել ամուսնու հնչեցրած սպառնալիքի մասին: Վանաձորի Բազում թաղամասի ոստիկանության բաժանմունքը ապրիլի 2-ից կնոջն ու նրա երեխաներին առել է պաշտպանության տակ, այսինքն՝ կնոջը աշխատանքի՝ հացի փուռ են տանում ու բերում ոստիկանների ուղեկցությամբ, իսկ երեխաներն աշխատում են մորաքրոջ տնից դուրս չգալ:

Ըստ Սիրանուշի՝ Լևոնը խմած վիճակում ազատ շրջում է Վանաձորում, իրեն ուղեկցող ոստիկանները տեսել են նրան, ավելին, Լևոնը, ձեռքը գրպանում, փորձել է մոտենալ աշխատանքից տուն գնացող կնոջը, ասել է՝ իրավունք չունե՞մ իմ կնկան մոտիկանամ:

Ոստիկանները թույլ չեն տվել:

Ըստ կնոջ տեղեկության՝ Լևոնին բերման են ենթարկել ոստիկանության բաժանմունք, բայց հետո բաց են թողել: Այս պայմաններում է, որ «անհնարին է համարվել» դատարանի որոշման կատարումը, և այդպես էլ բերման չի ենթարկվել ու վերաքննիչ դատարան չի ներկայացվել ամբաստանյալ Լևոն Աղաբեկյանը:

Այսօր արդեն վերաքննիչ քրեական դատարանը, հիմք ընդունելով այն, որ բողոքները լսելու է վճռաբեկության կարգով, որոշեց նիստն անցկացնել ամբաստանյալի բացակայությամբ:

Տուժող Սիրանուշ Աղաբեկյանը, հիմնավորելով իր բողոքը, պահանջեց, որ ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը վերսկսվի: Լևոն Աղաբեկյանը պարտավորվել էր իրեն ու երեխաներին չանհանգստացնել: Սակայն քրեական հետապնդման դադարեցումից հետո իրենց համատեղ բնակարանը հրկիզել է, իրենք զրկվել են իրենց գույքից, անգամ՝ բնակարանում ապրելու հնարավորությունից:

Տուժողը խնդրեց առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել, գործը ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Մեղադրող Պետրոս Մարտիրոսյանը նույնպես, իր բողոքը հիմնավորելով, պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ հանրային մեղադրանքի կարգով:

Մեղադրողն ընդունեց, որ այս բողոքն անսովոր բողոք է, նախադեպերը Եվրոպական դատարանի որոշումներից մեջբերեց:

Ըստ դատախազի՝ հանցագործության ծանրության հանգամանքից ելնելով՝ քրեական դատավարությունում հետապնդումը կարող է իրականացվել մասնավոր կամ հանրային մեղադրանքի կարգով:

Դատարանը գործը քննել է որպես մասնավոր մեղադրանքի գործ: Երբ տուժողը հայտարարել է, թե հաշտվում է ամբաստանյալի հետ, գործի վարույթը կարճվել է:

Սակայն, ըստ դատախազի, խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական Կոնվենցիայի մի շարք հոդվածներ:

Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերի՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ու եվրոպական Կոնվենցիայի դրույթները պետք է պահպանվեին:

Ըստ Կոնվենցիայի՝ առանձին դեպքերում պետությունը ընտանեկան բռնությունների վերաբերյալ գործերը հանրային մեղադրանքի կարգով քննելու պարտավորություն ունի:

Հատկապես երեխաները, ինչպես նաև խոցելի վիճակում գտնվող այլ անհատները ունեն պետության կողմից արդյունավետ պաշտպանության իրավունք:

Ընտանեկան բռնությունը տարբեր ձևեր ունի՝ ֆիզիկականից մինչև հոգեկան բռնությունները: Դրանց ընթացքում միայն կանայք չեն տուժում, տուժում են նաև երեխաները՝ անմիջականորեն կամ ոչ անմիջականորեն:

Տուժողը չորս երեխա ունի, այդ թվում մեկը՝ ի ծնե հաշմանդամ:

Ընտանեկան բռնարար Լևոն Աղաբեկյանի քրեական հետապնդումը պետք է շարունակվի հանուն հանրային շահի, անգամ եթե գործը կարճվել է տուժողի հետ հաշտվելու հիմքով. այս համոզմունքը հայտնեց մեղադրողը:

Պետության ներկայացուցիչներն իրենց պոզիտիվ պարտականությունը պիտի կատարեն բռնության ենթարկվող խոցելի անհատների նկատմամբ:

Ընտանեկան բռնությունների զոհերը պետք է հնարավորություն ունենան վարույթ հարուցելու բռնարարի նկատմամբ:

Դատարանը հաշվի չի առել եվրոպական դատարանի առաջադրած չափորոշիչները, որոնք կիրառելի են այս գործով:

Մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում ծավալուն առարկություն է ներկայացրել, որ գործը կարճել չի կարելի հաշտության հիմքով, այն պետք է քննվի որպես հանրային մեղադրանքի գործ:

Տուժողը վերաքննիչ դատարանի հարցին պատասխանեց, թե առաջին ատյանի դատարանն իրեն բացատրել է հաշտության հետևանքները: Սակայն ամբաստանյալի դրսևորած հետագա վարքագիծն է իրեն հանգեցրել բողոք բերելու անհրաժեշտությանը:

Վերաքննիչ քրեական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Ապա հրապարակվեց որոշումը:

Վերաքննիչ բողոքները մերժվեցին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ գործը կարճելու, Լևոն Աղաբեկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, թողնվեց անփոփոխ:

Տուժող կնոջը մնում է հետևողական լինել՝ ոստիկանությունում տված նոր հաղորդման վերաբերյալ նյութեր նախապատրաստելու ընթացքում:

Իսկ մեղադրողը խորին վստահությամբ ասաց, թե վերաքննիչի որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում: Եվ ակնկալում է, որ այս գործով դատական վերին ատյանը նոր նախադեպային որոշում կկայացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում