Ֆրանսիական ակումբը հետաքրքրված է «Ռեալ»-ի պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, ՊՍԺ-ն մտադիր է 100 միլիոն եվրո առաջարկել՝ Ռոնալդուի տրանսֆերային իրավունքները գնելու համար:
Իտալական հայտնի պարբերականը պնդում է, որ կողմերը վերջին մի քանի օրվա ընթացքում բանակցություններ են վարում:
Ըստ երևույթին՝ Ռոնալդուին տեսականորեն կարող է փոխարինել Ռադամել Ֆալկաոն:
Հատկանշական է, որ ՊՍԺ կարող է տեղափոխվել նաև Ժոզե Մոուրինյոն:







































