Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միացել է «Մալագա»-ի ֆուտբոլիստ Իսկոյի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարին:
Վերջերս հայտնի դարձավ, որ իսպանական ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն իր ֆուտբոլիստի հետ, սակայն, չնայած դրան, Ֆերգյուսոնն ուզում է Իսկոյին տեսնել Անգլիայում, ավելի կոնկրետ՝ իր թիմում:
Տրանսֆերային արժեքը գնահատվում է 21 միլիոն եվրո:







































