Նոյեմբերի 5-ին նշանակված Սիլվիո Բեռլուսկոնիի գործով դատական նիստին պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հրավիրված է որպես վկա: Իտալիայի նախկին վարչապետը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի՝ մասնավորապես Ռուբի անունով մարոկկացի պարուհու ծառայություններից օգտվելու համար:
Ենթադրվում է, որ Ռոնալդուն կպատմի Ռուբիի հետ իր հարաբերությունների մասին: Աղջկա խոսքերով՝ ինքը ֆուտբոլիստի հետ ծանոթացել է Բեռլուսկոնիի տանը: Բացի Ռոնալդուից՝ դատարան են կանչվել նաև հաղորդավարուհի և դերասանուհի Բելեն Ռոդրիգեսը, լրագրող Կարլ Ռոսսելուն և Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցության պատգամավոր Դանիել Սանտակին:








































