Գերմանիայի պատմության թանգարանում բացվել է «Հիտլերը և գերմանացիները» ցուցահանդեսը, որի կազմակերպիչները ցանկացել են ցույց տալ, թե ինչպես կարող էր Հիտլերն այդքան մեծ ազդեցություն ունենալ գերմանացիների վրա:
Նացիզմն իր բոլոր կողմերով ներկայացվել է գերմանական տարբեր թանգարաններում, սակայն Բեռլինում բացված այս ցուցահանդեսն այցելուների առջև կբացի Երրորդ ռեյխի առաջնորդի անձնական հատկանիշները։ Այս մասին տեղեկացնում է Euromag-ը:
Ցուցահանդեսում տեղադրված են քարոզչական պաստառներ, Հիտլերի կիսանդրիներ, մինչև իսկ նրա նկարով խաղաքարտեր, որոնց օգնությամբ խաղացողները սովորել են նացիստական Գերմանիայի առաջնորդների անունները:
Ցուցադրվում են նաև սվաստիկայով լամպեր և տոնածառի յուրահատուկ խաղալիքներ: