1993-ի հունիսի 23-ին Լորենա Բոբիթը, ով այդ ժամանակ դեռևս 24 տարեկան էր, ԱՄՆ Վիջինիա նահանգի Մանասաս քաղաքում դանակով կտրել է իր քնած ամուսնու՝ Ջոն Ուեյն Բոբիթի առնանդամը, ինչից հետո նստել է մեքենա, շարժվել դեպի դաշտ և այն նետել: Այս մասին գրում է Lady.ru կայքը:
7 կնոջից և 5 տղամարդուց բաղկացած ատենակալները նրան անմեղ են ճանաչել՝ հաշվի առնելով կնոջ հոգեկան վիճակը, որի պատճառն ամուսնու վարքագիծն էր: Լորենան պնդում էր, որ ամուսինն իրեն մշտապես ենթարկել է սեռական, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, մշտապես դավաճանել և ստիպել աբորտներ անել:
Այդ դեպքից հետո ամբողջ աշխարհում սկսվեց, այսպես կոչված, «բոբիթամանիան»՝ կանայք սկսեցին կտրել ու դեն նետել իրենց տղամարդկանց առնանդամները:
20 տարվա վաղեմության դեպքերն այսպես են ընթացել. հիշելով, որ չի վիրակապել ամուսնու վերքը, և որ նա կարող է մահանալ արնահոսությունից, Լորենան զանգահարել է 911: 9 ժամ տևած վիրահատությունը բարեհաջող է անցել, այնքան բարեհաջող, որ Ջոն Բոբիթը նույնիսկ նկարահանվել է մի քանի պոռնոֆիլմերում: Դրանից հետո նա խոստովանել է, որ քնել է մոտ 70 կանանց հետ, սակայն նորմալ սեռական կամ ընտանեկան հարաբերություններ այդպես էլ չեն ստացվել:
Լորենան զղջում է 23 տարի առաջ կատարվածի համար, սակայն իրեն մեղավոր չի համարում:












































