Լենինգրադյան մարզի Կիրիշի քաղաքում հայտնվել է մի արկղ, որում ծնողները կարող են թողնել նորածիններին։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Հույսի օրորոց» բարեգործական հիմնադրամի ակտիվիստները հույս ունեն արտամուսնական կապերից ծնված անցանկալի երեխաներին այդ կերպ փրկել մահից, քանի որ նրանց մայրերը երբեմն իրենց երեխաներին աղբն են նետում:
Այդ արկղը Ռուսաստանում նմանատիպ «օբյեկտներից» 10-րդն է: Վերջին դեպքերից մեկը, որը հասարակության ուշադրությունն էր գրավել, տեղի էր ունեցել օգոստոսին՝ Պետերբուրգում, երբ աղբամանում պլաստիկ տոպրակի մեջ հայտնաբերվել էր երեք օրական երեխա:
Նա փրկվել և որդեգրվել էր:









































