«39 տարիների ընթացքում առաջին անգամ քաղաքի արտակարգ իրավիճակների նախարարությունը և քաղաքային ոստիկանությունը արգելել են շքերթի անցկացումը»,- ասվում է շքերթի կազմակերպիչների պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ավելի քան տասը մարդ է զոհվել «Սենդի» փոթորկի պատճառով, միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության: Նյու Յորքում արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում մետրոն, որը մեգապոլիսի շրջանները կապում է Մանհեթենի հետ: Քաղաքի իշխանություններն առայժմ վերականգնել են միայն ավտոբուսային երթևեկությունը։
Նյու Յորքում Հելոուինին նվիրված շքերթներին սովորաբար մոտ մեկ միլիոն մարդ է մասնակցում: Այս տարի շքերթը նվիրված էր «մայաների օրացույցով կանխատեսված՝ աշխարհի վերջին»։









































