«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրած խորհրդակցությանը, նկատեց, որ դա նախընտրական PR էր:
«Գլխավոր դատախազը միանշանակ կմնա իր տեղում, կլինեն կարգապահական տույժեր, մեկ-երկու դատախազ պաշտոնանկ կարվի` ինչպես նախկին խորհրդակցությունից հետո արվեց, և այդքանով կսահմանափակվեն: Մի բան է հստակ՝ այս ամենն ընդամենը նախընտրական PR է, ուրիշ ոչինչ»,- եզրափակեց Ա. Իշխանյանը:







































