Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաքու կատարած այցի շրջանակներում եղել է նաև Ահմեդլի գյուղում, որտեղ Diaqnoz կլինիկայում բժշկական հետազոտություն է անցել, գրում է AzVision-ը:
Սաակաշվիլին անձամբ հանդիպել է գլխավոր բժիշկ Համբար Հաջիևի հետ և հետազոտվել:
Պարզվել է, որ Համբար Հաջիևը 1988-2009թթ. աշխատել է Թբիլիսիի թիվ 7 քաղաքային հիվանդանոցում, և Միխեիլ Սաակաշվիլին ժամանակին նրա հիվանդն է եղել։









































