Եվրամիությունը շաբաթ օրը հայտարարել է, որ «խորապես վշտացած է» Օդեսայի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և կոչ է անում իրականացնել մարդկանց զոհվելու հանգամանքների անկախ հետաքննություն: Այս մասին ասվում է ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում, գրում է Ria Novosti-ն:
Ուրբաթ Օդեսայում բախումների և Արհմիությունների տանը հրդեհի հետևանքով, որտեղ արմատականներից թաքնվել էին Հակամայդանի ատիվիստները, ավելի քան 40 մարդ է զոհվել, մոտ 200-ը տուժել են:
«Այժմ անկախ հետաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզել փաստերը, որոնք հանգեցրին մարդկային կյանքերի ողբերգական կորստին, մեղավորները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է հայտարարությունում:












































