Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Երևանը չհաշտեցրեց վրացիներին, աբխազներին և օսերին (տեսանյութ)

Վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հակամարտությունները կարգավորման ելքեր չեն գտնում նույնիսկ ժողովրդական դիվանագիտության շրջանակում: Այսօր Երևանում հանդիպեցին վրացի, հարավօսիացի և աբխազցի լրագրողներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ հակամարտության կարգավորման եզրեր գտնելու համար: Նրանք մասնակցեցին Եվրոպական միության ֆինանսավորմամբ COBERM ծրագրի շրջանակներում Վրաստանի Կովկասյան քաղաքացիական լսումների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերակատարությունը խաղաղության կերտման գործընթացում» քաղաքացիական լսումներին: Միջոցառմանը մասնակցեցին հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հարավային Օսիայից և Աբխազիայից, որոնք կիսվեցին հակամարտության կարգավորման մասին իրենց պատկերացումներով, որոնք, ինչպես վերջում պարզվեց, մեծապես հակասում էին: Միջոցառումը նախատեսված չէր լուսաբանման համար, ուստի «Առաջին լրատվական»-ը միջոցառումից դուրս փորձեց բանախոսներից հասկանալ, թե որքանով են կառուցողական նման լսումները և արդյոք ժողովրդական դիվանագիտությունը, հակամարտող կողմերի միջև շփումների ամրապնդումը կարող է հակամարտության քաղաքական կարգավորման հիմքը դառնալ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հարավային Օսիայի «Լրագրողները մարդու իրավունքների համար» ՀԿ ղեկավար, ակտիվիստ Իրինա Յանովսկայան ասաց, որ նման հանդիպումները օգտակար են, բայց կան իրողություններ յուրաքանչյուր երկրում, որոնք խոչընդոտում են կարգավորմանը կամ ընդհանուր եզրեր գտնելուն: Ըստ նրա՝ հարավօսիական քաղաքացիական հասարակության դերակատարությունը որոշումների կայացման հարցում ուղղակիորեն կախված է նրանից, թե իրենց վրացի գործընկերներն ինչպես են ազդում իշխանությունների վրա, որոնք որոշումներ են ընդունում: «Իրողություններն այսպիսին են, Վրաստանը հնարավորություններ ուներ քայլեր իրականացնելու, նա չի անում քայլեր: Ամենափոքր քայլը, որ չի անում՝ չի ստորագրում ուժի չկիրառման մասին համաձայնագիրը, իսկ մարդու ամենաբարձր իրավունքն ապրելու իրավունքն է, դժվար է հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր, բայց այսօր այդպես է: Մեկնաբանություններն ավելորդ են»,- ասաց Յանովսկայան: Նա չի ընդունում տեսակետները, թե Ռուսաստանն է կառավարում հակամարտություններն ու առաջարկում խոսել ամերիկյան և արևմտյան քայլերի մասին, քանի որ, նրա համոզմամբ, Ռուսաստանն իրենց փրկել է:

Հարցին, թե ի՞նչ տվեց քննարկումը, պատասխանեց, որ հնարավորություն էր քննարկել որոշակիորեն առկա խնդիրները: « Բայց մենք չլսեցինք պատասխան, թե ինչո՞ւ Վրաստանը չի ստորագրում այդ համաձայնագիրը, և մեզ համար պարզ դարձավ, որ մեր վրացի գործընկերները չհասկացան, թե մենք ինչ ենք ակնկալում, իսկ երկխոսել միշտ կարելի է: Կարելի է աշխատել, միջնորդական հարթակներ, հումանիտար միասնական աշխատանքների ուղղությամբ, բայց ես ինձ ավելի ապահով կարող եմ զգալ, եթե սպառնալիք չզգամ Վրաստանից: Ես բարի կամքի քայլեր եմ ուզում Վրաստանից տեսնել, որոնք չեմ տեսնում»,- ասաց նա:

«Առաջին լրատվական»-ի Վրաստանի «Ազատություն ռադիոկայան»-ի լրագրող Զվիադ Մչեդլիշվիլին ասաց, որ քաղաքացիական սեկտորի աշխատանքը դրական է համարում, քանի որ քաղաքացիական հասարակությունն ունի որոշակի առավելություն իշխանության մոտ այն իմաստով, որ քաղաքացիական հասարակությունը կարող է նաև շատ հեռանալ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումից, այն կարող է ավելի լայն, ավելի համարձակ լինել, քանի որ կան քաղաքական որոշակի հանգամանքներ, որոնցից չինովնիկները չեն կարող դուրս գալ, իսկ քաղաքացիական հասրակությունը կարող է ավելի համարձակ մտածել: «Վրաստանը պաշտոնականորեն չի ճանաչում Աբխազիան ու Հարավային Օսիան, ինչն էլ խանգարում է մեզ խոսել այլ թեմաների շուրջ, մնում է մեկ ելք՝ աշխատանք քաղաքացիական հասարակությունների մակարդակով, միջանձնային շփումներ, որոնք կարող են մշակութային, սոցիալական, հումանիտար հարցեր լուծել: Այսօր մենք եկանք եզրահանգման, որ առավելապես հիմնվում ենք պաշտոնական դիրքորոշումների վրա, ուստի ասել, որ քաղաքացիական հատվածը կարող է խնդիրներ լուծել, դժվար է: Այո, մենք կարող ենք հանդիպել, քննարկել, բայց դրանից հեռու ամեն ինչ չի գնում, մենք չենք կարող որոշումներ կայացնել, որոշումներ փոփոխել, իրերի դասավորություն փոխել: Սրանից ավելին մենք չենք կարող»,- ասաց Զվիադ Մչեդիշվիլին: Նա նաև պարզաբանեց, թե ինչու վրաց իշխանությունները չեն կարողանում անել ավելին, քան հիմա, չեն կարողանում գոնե մասամբ բավարարել մյուս կողմի պահանջները երկխոսության շարունակության համար: Նրա համոզմամբ՝ Վրաստանը պատրաստ է միայն փոքրիկ զիջումների: Վրաստանցի լրագրողը տեղեկացրեց, որ տարածաշրջանում երեք երկրների լրագրողները ակտիվ աշխատում են, այսպիսի հարթակներ կազմակերպում, ինչպես Հայաստանում է կազմակերպվում Վրաստանի հակամարտությունների համար, այնպես էլ Վրաստանում՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքացիական լսումների համար: Նա սա դրական հանգամանք համարեց:

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում