Հարսանիքների ժամանակ օդ կրակելու արևելյան հին սովորույթը Սաուդյան Արաբիայում բարձր վոլտի էլեկտրալարի վնասման ու դրա հետևանքով 25 մարդու մահվան պատճառ է դարձել։ Դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը՝ թագավորության արևելքում գտնվող Այն-Դոր գյուղում։ Այս մասին հաղորդորում են արաբական ԶԼՄ-ները:
Էլեկտրալարն ընկել է շինության մետաղական դռների վրա, որտեղ այդ պահին տեղի է ունեղցել հարսանեկան արարողություն:
Հրդեհ է սկսվել, ու խուաճապահար հյուրերը՝ հիմնականում կանայք ու երեխաներ, նետվել են դեպի միակ ելքը։ Մարդիկ վայրկենապես մահացել են հոսանքահարումից:
Բոլոր զոհվածները մի կլանի ներկայացուցիչներ են եղել: Զոհերի մարմիններն այնքան անճանաչելի են, որ անհրաժեշտ է կատարել ԴՆԹ անալիզ:









































