Մոսկվան օգտագործում է Ուկրաինայում ասիմետրիկ կոնֆլիկտի նոր մոդել: Այն կայանում է բազմաթիվ գաղտնիքների կիրառման, գործակալների օգտագործման մեջ, որոնցից հեշտորեն հրաժարվում է: Դրանց թվին են, մասնավորապես, պատկանում տեղի մանր ու ազդեցիկ բանդիտները:
Ընդ որում՝ Մոսկվան «ցուցաբերում է կազմակերպված հանցավորության հնարավորությունները՝ որպես քաղաքական ու զինվորական գործիք»,- նշվում է Foreign Policy-ի հոդվածում, որի հեղինակն է անվտանգության ու հանցավոր աշխարհի փորձագետ Մարկ Գալեոտին:
Գալեոտիի խոսքով՝ ուկրաինացի դաշտային հրամանատարների նոր սերնդի ներկայացուցիչները ամենայն հավանականությամբ բանդիտներ են, որոնց ընձեռվել է իրենց ընդհատակյա գործունեությունը բացահայտ իշխանության վերածելու հնարավորություն:
«Դա շատ բանով է արտացոլում ուկրաինական պետության շարունակական կրիմինալացվածությունը՝ մի քանի նախագահների պաշտոնավարման տարիներին,- ասվում է հոդվածում,- Ինչպես Ռուսաստանը, Ուկրաինան ևս վերապրել է կազմակերպված հանցավորության զանգվածային բռնկումը 1990-ականներին, երբ չափազանց թույլ պետական վերահսկողության պայմաններում ստեղծվել են նոր քաղաքական ու տնտեսական համակարգեր: Բացահայտ փողոցային բանդիտիզմը զուգակցվել է նոր էլիտայի ծագմամբ, որը հաճախ զուգակցել է քաղաքական, տնտեսական ու հանցավոր գործունեությունը»:
Այսպես, ռուսական իրավապահ մարմիններում աղբյուրը պատմել է հեղինակին, որ Սոլնցևյան հանցավոր խմբավորումը սերտ կապեր ունի ուկրաինական «Դոնեցկյան կլանի հետ»: Սակայն նման «համագործակցությունը» չի սահմանփակվում Ուկրաինայի արևելքով. սևծովյան Օդեսա նավահանգիստը ռուս մաքսանենգների հանգույցն է, որի միջոցով Եվրոպա է մատակարարվում աֆղանական հերոինը:
«Այժմ մտավախություն կա, որ մեծ թվով բանդիտներ կհայտնվեն անգամ երկրի արևմտյան շրջաններում, որոնք կզգան, որ հարստությունը, իշխանությունը ու ազատությունը պահպանելու միակ հնարավորությունը ռուսների հետ դաշինք կնքելն է կամ այնպես անելը, որ Կիևի նոր կառավարությունը նախորդներից շատ ավելի ուժգին չձգտի երկրում կարգուկանոն հաստատել»,- եզրակացնում է հոդվածագիրը:










































