Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի կարծում, թե կիսապաշտպան Տոմաս Մյուլլերն այլ ակումբ կտեղափոխվի:
«Չեմ կարող պատկերացնել, թե Մյուլլերը կհեռանա «Բավարիա»-ից: Նա կարևոր դերակատարություն ունի մեր թիմում և դեռ կմնա այստեղ»,- հայտարարել է Գվարդիոլան:
Հիշեցնենք` Մյուլլերը մեկնարկել է «Բավարիա»-ում Լուի վան Գալի օրոք, ով, հավանաբար, հաջորդ շաբաթ կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Bild-ի տեղեկությունների համաձայն` վան Գալը կարող է հետաքրքրված լինել ֆուտբոլիստի ծառայություններով: Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը 29 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, 12 գոլ է խփել և 9 գոլային փոխանցում կատարել:





































