Չինական PetroChina ընկերության մաքուր եկամուտը 2012 թ. երրորդ եռամսյակում նվազել է 33 %-ով՝ մինչև 24,9 մլրդ յուան (3,95 մլրդ դոլար)՝ համեմատած նախորդ տարվա 37,4 մլրդ յուանի հետ:
PetroChina-ի մաքուր եկամտի ցուցիչը վերլուծաբանների կանխատեսումներից ցածր է եղել, որոնք ակնկալում էին 29,2 մլրդ յուան շահույթ:
Ինչպես նշված է ընկերության մամլո հաղորդագրությունում, ընկերության՝ երրորդ եռամսյակի թույլ ցուցանիշները կապված են նավթի ցածր գների ու բնական գազի ներմուծման ստորաբաժանման կորուստների հետ:
PetroChina-ն բնական գազ ներմուծում է միջազգային շուկայի գներով ու վաճառում է ՉԺՀ-ին վնասով՝ պետության քաղաքականության պատճառով:
PetroChina-ն Չինաստանում նավթի ու գազի խոշորագույն արտադրողն է: Ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքը կատարվում է Հոնգկոնգի ու Շանհայի բորսաներում:






































