ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրաժարվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել Ուկրաինայում իրավիճակը, ինչը անպատասխանատու քայլ է: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը՝ փոխանցում է Ria Novosti-ն:
Նրա խոսքերով՝ այսօր երեկոյան ամերիկյան կողմի խնդրանքով նախատեսված էր Լավրովի և Քերիի հեռախոսազրույցը: Սակայն երբ ամերիկյան կողմն իմացել է, որ առաջ է քաշվելու Ուկրաինայի թեման, Վաշինգտոնն անմիջապես հետաձգել է հեռախոսազրույցը՝ առնվազն մինչև վաղը:
«Նման մոտեցումն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ ամերիկյան գործընկերները հետաքրքրված չեն պայթյունավտանգ իրադրությունից ելք գտնելու հարցում»,- ասել է աղբյուրը:








































