ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Մոնտոլոքինգ քաղաքում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Associated Press-ը: Հիշեցնենք, երեկ այդ նահանգը հայտարարվել էր աղետի գոտի՝ կապված «Սենդի» փոթորկի ավերածությունների հետ:
Առայժմ հայտնի չէ՝ կոնկրետ ինչ է հրդեհվել: Ականատեսների խոսքերով՝ նկատվում են հրդեհի մեկ մեծ և մի քանի մանր օջախներ:
Հիշեցնենք, երեք Նյու Յորքի Քուինս թաղամասում հրդեհվել էր 50 տուն:
Վերջին տվյալների համաձայն՝ «Սենդի» փոթորկի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 110 մարդ:









































