Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ Թեհրանի համալսարանում հանդիպել է ուսանողների հետ, որի ժամանակ խստապես դատապարտել է արևմտյան երկրներին.
«Իրանը հաջողությամբ կհաղթահարի Արևմուտքի բարբարոսական պատժամիջոցների հետևանքները: Եկել է ժամանակը, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները հակազդեն ԱՄՆ-ի ու Իսրայելի գերիշխանությանը:
Եթե մեր տարածաշրջանի երկրները, ինչպես նաև այլ երկրներ վերջապես համարձակվեն այսօրվա օրը հայտարարել ԱՄՆ-ից անկախության հռչակման օր, ապա դա կդառնա մարդկության պատմության մեջ մեծագույն իրադարձություն:
Արևմուտքի հայտարարած պատժամիջոցները բարբարոսություն են, պատերազմ են ողջ ժողովրդի դեմ: Համաշխարհային իմպերիալիզմը լուրջ ճնշում է գործադրում Իրանի վրա, սակայն մենք կհաղթահարենք նաև այդ փորձությունը»:







































