Իտալական «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոյի անպարտելիությունն արդեն երկար ժամանակ է տևել:
Իտալիայի ազգային հավաքականի ու թուրինյան ակումբի խաղացողը «Յուվենթուս» է տեղափոխվել 2011 թվականի ամռանը և դրանից հետո ոչ մի պարտություն չի կրել:
«Յուվենթուս»-ի կազմում Պիռլոն ընդհանուր մասնակցել է 53 հանդիպման, որոնցից 36-ում հաղթող է ճանաչվել, 17-ում՝ ոչ-ոքի արդյունք է գրանցվել:
Նշենք, որ այս ցուցանիշները վերաբերում են Իտալիայի Ա Սերիային:









































