Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին Իրանի նախարարների խորհրդի նիստից հետո հանդիպել է լրագրողների հետ:
Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք իր ավարտին է մոտենում Ֆորդո միջուկային օբյեկտի ցենտրիֆուգների գործարկման աշխատանքը՝ Աբբասին հայտարարել է. «Մենք ամբողջությամբ կավարտենք Ֆորդո միջուկային օբյեկտում մեր աշխատանքը և բոլոր հարցերին կպատասխանենք մեր գործողություններով»:
Ֆորդոյի ուրանի հարստացման գործարարնը վերածվել է ստորերկրյա բունկերի: Իրանի կառավարությունն այդ քայլին է գնացել՝ ելնելով անվտանգության նկատառումներից, վախենալով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կարող են հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին:







































