Գործազրկությունը եվրոգոտու 17 երկրներում կազմում է 11,6%, ինչը ռեկորդային է 1995-ից ի վեր: Այս մասին վկայում են Եվրամիության վիճակագրական վարչության տվյալները։
Օգոստոսին գործազրկության ցուցանիշը կազմում էր 11,5%, այն դեպքում, երբ նախկինում հաղորդվում էր 11,4%-ի մասին: Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները սպասում էին ցուցանիշի մինչև 11,5%-ի բարձրացման՝ համեմատած օգոստոսին հայտարարված տվյալների:






































